Վերջին օրերին շրջանառվում է այն խոսակցությունը, թե հնարավո՞ր է գազի գինը փետրվար ամսին բարձրանա: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հորդորեց չուղորդվել շրջանառվող խոսակցություններով:
«Խոսակցություններով եկեք չուղորդվենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գնաճի խնդրին, ապա Հ. Աբրահամյանը նշեց, որ Կառավարության վաղվա նիստում այդ մասով կզեկուցվի: