ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Շենգենյան պայմանագրին է միացել ևս 9 երկիր. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1851– ծնվել է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը:
1912- Կ. Պոլսում Հայոց ազգային ժողովը որոշում է ընդունել Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։
1917- Էջմիածնում փակվել է Գևորգյան ճեմարանը։
1920- ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերացվել է «Ռուսական կայսրության օրենքներ» փաստաթուղթը՝ այն փոփոխություններով, որոնք մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, Անդրկովկասյան կոմիսարիատը, Սեյմը և Հայաստանի դաշնակցական կառավարությունը։
1940- ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Նվարդ Ավագյանը։
1955– վախճանվել է մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:
1964 – վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Մովսես Արազին (Մովսես Հարությունյան):
1991- Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետություններ), բացի Վրաստանից և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրել են համաձայնագիր ԱՊՀի ստեղծման մասին, որով իսկ վավերացվել է ԽՍՀՄի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։
1998 –վախճանվել է հասարակականքաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը։
2004 -Հոլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև:
2006-երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
2015-գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ավտոճանապարհն՝ ի նշան բողոքի կառավարության այն ծրագրի դեմ, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղեր ոռոգելի էին դառնալու։
2018-դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։
2018- մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։
2020 -Նիկոլ Փաշինյանը փորձել է այցելել Սյունիք, բայց քանի որ սյունեցիները փակել են ճանապարհները, կարողացել է մտնել միայն Սիսիան քաղաք՝ անվտանգության մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ:
ԱՇԽԱՐՀ
1192-Վիեննայի մոտ հերցոգ Լեոպոլդ 5րդը գերի է վերցրել Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասրտին:
1375 – վախճանվել է իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ Ջովաննի Բոկաչչոն՝ «Դեկամերոնի» հեղինակը:
1765 -վախճանվել է չեխ հոգևորական և գիտնական Պրոկոպ Դիվիշը՝ շանթարգելի հայտնաբերողը:
1773 -ծնվել է բրիտանացի կենսաբան Ռոբերտ Բրոունը, որի անունով է անվանվել նրա կողմից հայտնաբերված «բրոունյան շարժումը»:
1815- ծնվել է ֆրանսիացի նկարիչ Թոմ Կուտյուրը:
1824- վախճանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որի անունով է անվանվում իր հետազոտած պարկինսոնյան հիվանդությունը:
1891- Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանող իրականացրել է աշխարհում առաջին բասկետբոլային հանդիպումը:
1896- ծնվել է խարհրդային զորահրամանատար, մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին:
1898- Պիեռ և Մարի Կյուրիները հայտնագործել են ռադիումը:
1898- ԱՄՆը Ֆիլիպիններում սահմանել է ռազմական կառավարում:
1899-Ռուսաստանում լույս է տեսել «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարը:
1913– ամերիկյան «New York World» հանդեսում տպագրվել է Արթուր Ուիննի կազմած՝ աշխարհում առաջին խաչբառը:
1925- Մոսկվայում կայացել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմիերան:
1937– տեղի է ունեցել առաջին լիամետրաժ՝ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի 10 ժանրերի ցանկում 1ինն է մուլտֆիլմերի մեջ:
1963- հիմնադրվել է «France 2» հեռուստաալիքը, որը Ֆրանսիայի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքն է:
1967– ծնվել է վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
1968–ամերիկյան Ապոլոն-8 տիեզերանավը թռիչք է իրականացրել Երկրից Լուսին. սա առաջին տիեզերանավն է, որ ապահով վերադարձել է Լուսնից:
1977-ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի 25-րդ նախագահ Էմմանուել Մակրոնը:
1995- Բրազիլիայում հիմնադրվել է Սան Սեբաստյան դը Անտա քաղաքը:
2007-Շենգենյան պայմանագրի երկրներին են միացել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան և Մալթան:
2012 -առաջին անգամ YouTubeի և համացանցի պատմության մեջ մեկ տեսահոլովակի դիտումները գերազանցել են 1 միլիարդը. դա եղել է հարավկորեական «Gangnam Style» խմբի երգի տեսահոլովակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում