Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
БлогՄինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակներում են:
Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի, թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջության ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ինչպես սպառազինության, ռազմական տեխնիկայի համապատասխանեցում, այլ նաև անձնակազմի, որոնք ուսուցման-վերապատրաստման հատուկ կուրսեր են անցել ինչպես Թուրքիայիում, այնպես էլ, ծրագրերով Ադրբեջանում:
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է»,- գրել է Աբրահամյանը: