Թուրքիայում ակտիվորեն խոսում են, որ Սիրիայում հարցերը լուծելուց հետո հաջորդն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հերթն է, և չեն էլ թաքցնում իրենց մտադրությունները. ՀայաՔվե
БлогԱյս ֆոնին Ալիևը լկտի հարցազրույց է տալիս, որով բազմաթիվ աբսուրդային նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ, այն է` փոխել սահմանադրությունը և հրաժարվել Անկախության հռչակագրից, դադարեցնել բանակի վերազինումը, հրաժարվել Ադրբեջանի դեմ դատական հայցերից, հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել եվրոպական դիտորդներին, և ամենալկտի պահանջը՝ թույլ տալ կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչներին վերադառնալ իրենց «պատմական հայրենիք»: