Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների է պատրաստվում
АналитикаԱմիսներ շարունակ վերլուծաբանները փաստում են, որ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում։ Ընդ որում, իշխանությունը, կարծես, չի էլ թաքցնում իր մտադրությունները, տեղերում փորձում են ամրապնդվել, հեռացնել ՏԻՄ-երում կառավարող ընդդիմադիր համայնքապետերին, տեղական կրիմինալի, իրավապահ համակարգի և վարչական ռեսուրսի կիրառմամբ ապահովագրել իրենց հաղթանակը։
Արտահերթ ընտրությունների են պատրաստվում նաև հաստիքային արևմտամետները։ Օգտագործելով «Եվրաքվե»-ի նախաձեռնությունն ու հավաքած ստորագրությունները քարոզչական նպատակներով՝ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանն ու այլոք «ընդդիմադիր» դաշինքի ստեղծման ճանապարհին են։
Թերևս, միայն խորհրդարանական ընդդիմությունն է, որ որևէ գործուն քայլ չի արել այդ ուղղությամբ։ Իսկ Փաշինյանի իրական նպատակը խորհրդարանից ռուսամետ ընդդիմության վտարումն է, նրանց «արևմտամետներով» փոխարինելը, հանրությանը զիջումների պատրաստելն է։
Ի դեպ, ինքը՝ Փաշինյանը երեկ տեսանյութ է հրապարակել, նշել, որ ամանորյա ուղերձ է գրում։ Թեպետ, ՔՊ-ում տեղյակ չեն, թե ինչ է նա ասելու իր ուղերձում, բայց չեն բացառում, որ ընդհուպ հայտարարի ամռանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի գնալու մասին։
Անի Մարտիրոսյան