ԱԳՆ-ում արշալույսները խաղաղ չեն
АналитикаՀայաստանի արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ներկայացուցչություններում առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում իշխանությունը խնդիրներ ունի, պարտադրված է գնալու կոշտ զիջումների, և ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում խմորումներ են սկսվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեսպաններ, անգամ երկու փոխնախարար ցանկանում են հրաժարական տալ և լքել պետական համակարգը, որպեսզի առաջիկա հնարավոր զարգացումների պատասխանատվությունից խուսափեն։
Օրեր առաջ ԱԳՆ-ում ամանորյա ընդունելություն էր կազմակերպվել։ Տարածված հաղորդագրությամբ, լուսանկարներով և տեսանյութերով փորձում էին տպավորություն ստեղծել, թե դիվանագիտական կորպուսում ամեն ինչ բարվոք է, բայց հենց այդ ընդունելությանն էլ շատերը խոստովանել են, որ այլևս չեն ցանկանում մնալ սեփական ժողովրդի անեծքի տակ, Փաշինյանին անմռունչ ծառայելու փոխարեն նախընտրում են հեռանալ։
44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ դիվանագետներ նախընտրեցին մնալ, ծառայել Փաշինյանին, կատարել նրա ապօրինի հրահանգները։ Այսօր, իրենց աղբյուրներից տեղեկանալով, որ գործող իշխանությունները նոր և ծանր դավադրություն են պատրաստում Հայաստանի դեմ, հայտարարում են, թե ճիշտը հեռանալն է։
ԱԳՆ մեր աղբյուրը նշեց, որ արդեն Ամանորից հետո դիվանագետների մի խումբ հայտարարությամբ կարող է լքել ԱԳՆ-ն։ Ի դեպ, այդ զարգացումներից տեղյակ են նաև կառավարությունում, տարբեր քպականների պատրաստում են դեսպան կամ փոխնախարար նշանակել։
Արուս Միսակյան