Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
ЭкономикаՊետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։
Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական որոշ համակարգեր։