«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության հայտարարությունը
БлогԱդրբեջանի նախագահի ծայրից ծայր հայատյաց հարցազրույցը հօդս ցնդեցրեց խաղաղության պայմանագրի վերաբերյալ բոլոր խոսակցությունները՝ ի ցույց դնելով Հայաստանի գործող իշխանության Բաքվի խամաճիկը լինելու ակներև փաստը։
Ալիևը հայտարարում է, թե հայերը ագրեսիվ հարևան են, հետևաբար խաղաղության պայմանները միայն իր թելադրանքով կարող են լինել:
Քմծիծաղը դեմքին՝ նավթից հղփացած բռնապետը բացահայտ ասում է, որ Հայաստանի գործող իշխանության հետ չկա երկխոսություն՝ ինքն ուղղակիորեն մենախոսում է՝ հրահանգելով իր պահանջներն ի կատար ածել: «Դեմարկացիայի և դելիմիտացիայի» անվան տակ Ալիևը ստիպում է ՀՀ գործող վարչախմբին միակողմանի զիջումների գնալ հօգուտ Ադրբեջանի:
Այն որ Հայաստանի գործող վարչապետը Բաքվի կամակատարն է փաստում են նաև ԵՄ-ին ուղղված Ալիևի գնահատականները:
«Հեռադիտակային բեմադրություն» անվանելով եվրոպական դիտորդական խմբի գործունեությունը Հայաստանում՝ նա փաստեց, որ ըստ էության պարտադրել է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին իր հետ միասին դուրս մղել Եվրամիությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցից, ինչն էլ հաջողվել է։
Սա անթաքույց հայտարություն է այն մասին, որ ՀՀ գործող վարչապետը բացի Ալիևի հրահանգները ի կատար ածելուց, ուրիշ ոչինչ չի կարող անել։

Այսպիսով հստակ արձանագրում ենք, որ խաղաղության օրակարգ չկա´: Հայաստանում գործում է խամաճիկային իշխանություն, որն ուղղակի կատարում է թշնամու կամքը, իսկ նա իր հերթին սպառնում է նոր ագրեսիա իրականացնել, եթե Հայաստանը զինվի կամ շուտափույթ իրեն չհանձնի «Զանգեզուրի միջանցք» կոչվածը:
Այս ակնհայտ սպառնալիքներին գործող վարչախմբի պարագլուխը պատասխանում է հլու-հնազանդ «մատաղացու գառան» դիրքից, խոստանալով արագացնել գործընթացը, որն Ալիևը թելադրում է իրեն:
Այնուհանդերձ` առավել քան ակներև է, որ չնայած Հայաստանի գործող վարչախմբի վարած պարտվողական քաղաքականությանը, թշնամին միևնույն է սարսափում է Հայի միասնական ուժից: Պատահական չէր Ադրբեջանի հոխորտացող բռնապետի ծավալուն անդրադարձը Ֆրանսիայի հայկական լոբբիին։
Սա նշանակում է, որ մեր ազգային նպատակը այս պահին մեկն է․ հեռացնե՛լ Հայաստանի ներսում թուրքական օրակարգը սպասարկող վարչախմբին իշխանությունից, այսպիսով թուլ չտալով Ալիևին ՀՀ գործող իշխանության ձեռքերով վերացնել Հայաստանի Հանրապետությունը։
Հայոց համազգային միասնությունը մեր պետականության և սահմանների անվտանգության ապահովման միակ երաշխիքն է։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն