Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին
Международные новостиԻսրայելը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ ուղղակի առճակատման, քանի որ նա ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Նագելի կոմիտեի զեկույցը (2024 թվականի օգոստոսին Իսրայելի կառավարության կողմից ստեղծված հանձնաժողով՝ պաշտպանական բյուջեն և անվտանգության ռազմավարությունը վերլուծելու համար): Այս մասին հաղորդում է RBC–ն։
Փաստաթուղթը ընդգծում է այն ռիսկը, որ Թուրքիան կմիանա սիրիական խմբավորումներին և, մասնավորապես, կսկսի պրոքսի պատերազմ վարել՝ ավելացնելով տարածաշրջանում անկայունությունը։ «Սիրիայից եկող սպառնալիքը կարող է վերածվել ավելի վտանգավոր սպառնալիքի, քան իրանականը», - ասվում է զեկույցում:
Այս ֆոնին կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարիների ընթացքում Իսրայելի պաշտպանության տարեկան բյուջեն ավելացնել 15 միլիարդ շեկելով (4,1 միլիարդ դոլար), լրացուցիչ F-15 կործանիչներ, տանկերներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակներ գնել, հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը բարձրացնել և պաշտպանիչ պատնեշ կառուցել Հորդանան գետի հովտի երկայնքով: