Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին ՀՀ-ից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը․ Ոսկանյան
Блог«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում դեռ ցավալիորեն շարունակվում է, իսկ դրանց դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը, այլ ոչ թե ԱՄՆ Կանզասի գվարդիայինը, ԻՀՊԿ ստորաբաժանումներինը, ՌԴ բանակի չեչենական միավորներինը կամ էլ Տեխասի կովբոյներինը»,-արձագանքելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանը՝ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։