Մահացել է դերասանուհի Միշել Տրախտենբերգը
ОбществоՄահացել է դերասանուհի Միշել Տրախտենբերգը։
Դերասանուհին 39 տարեկան էր ։ Մի շարք աղբյուրների խոսքով ՝ նա վերջերս լյարդի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել։
Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ դերասանուհուն գտել են անգիտակից վիճակում, իսկ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը: Ենթադրվում է, որ դերասանուհու մոտ փոխպատվաստումից հետո բարդություններ են առաջացել։
Տրախտենբերգը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում՝ ներգաղթյալ հրեաների ընտանիքում։
Նա իր առաջին դերը խաղացել է 9 տարեկանում 1990-ականներին՝ «Փիթի և Փիթի արկածները» սերիալում ։ Այնուհետև նա նկարահանվել է տարբեր մանկական ֆիլմերում և շոուներում ։ Մեծանալով ՝ Միշելը երեք տարի խաղացել է Դոն Սամերսի դերը ։
2004 թվականին նկարահանվել է «Եվրոտուր» կատակերգությունում ՝ Ջենիի դերում , որպես գլխավոր հերոս Սքոթի ընկերուհի։
Նյութը՝ Մոնիկա Մոսինյանի
Աղբյուրը՝ rbc.ru