Անկախ և ինքնիշխան Հայաստանի ՌազմաՔաղաքական դաշնակիցը բարեկամ Ռուսաստանն է և վե՛րջ. Խաչիկ Ասրյան
Блог
Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանում, Հայրենիքի պաշտպանությունից փախած ինչ-որ կուսակցությունների ղեկավարների կողմից, վերջին ամիսներին փորձ է արվում կասկածի տակ դնել Հայաստանի և Ռուսաստանի՝ դարերով փորձված և թրծված բարեկամությունը․ ստորագրություններ են հավաքում Հայաստանը Եվրամիության կցորդը դարձնելու, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելու և Հայաստանն արևմտյան գաղութ դարձնելու համար: Ընդ որում, Հայ ժողովրդին խաբելու և հիմարացնելու համար, այդ ամբողջը փաթեթավորվում է կուշտ փորի և ապահով կյանքի կեղծ քարոզչությամբ:
Հայկական ինքնության, մեր ազգային անվանդույթների, ընտանեկան արժեքների, քրիստոնեական արժեհամակարգի փոխարինումը ԼԳԲՏ քարոզչությամբ, սեռափոխությամբ, միասեռական ամուսնությունների օրինականացմամբ՝ վերոնշյալ կուսակցությունների ղեկավարները ՀՀ քաղաքացիներին խոստանում են երջանիկ կյանք և ծիածանագույն ապագա:
"Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան" կուսակցությունը, լինելով ազգային արժեքների և քրիստոնեական արժեհամակարգի կրողն ու պաշտպանը, հանդիսանալով Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական գործընկերության և դարավոր բարեկամության ամրապնդման ջատագովը, հայտարարում է, որ Հայաստանը կարող է ինքնիշխան և անկախ լինել Ռուսաստանի հետ ազնիվ բարեկամության և ազնիվ գործընկերության արդյունքում․ մեր երկու ժողովուրդներին միավորում են ոչ միայն դարավոր պատմությունը, ընդհանուր շահերը, այլև՝ ընդհանուր արժեհամակարգը:
Ռուսաստանի հետ ազնիվ բարեկամությամբ մենք կարող ենք պաշտպանել ոչ միայն մեր անկախ ու ինքնիշխան պետության գոյությունն ու հարատև զարգացումը, այլև մեր ազգային ինքնությունը, դարերից եկած, մեր պապերի ու հայրերի կողմից մեզ փոխանցված ընտանեկան արժեքները, հավատարմությունը մեր հավատքին և հավերժական կապը մեր նախնիների ու պատմության հետ:
Մենք չենք կարող թույլ տալ, որ իրենց ինքնությունն ուրացած ու 30 արծաթի դիմաց վաճառված խառնամբոխը մեզ տանի կործանման և ոչնչացման ուղիով։
Եվրամիությունը մեզ ոչինչ չունի տալու՝ բացի իր կեղծ ու պիղծ արժեքներից, մենք հավատարիմ ենք մեր ազգային ինքնության պահպանմանն ու մեր պետության պաշտպանությանը և հզորացմանը, որը կարող է լինել մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցության, ազնիվ գործընկերության և ազնիվ բարեկամության միջոցով:
Անկախ և ինքնիշխան Հայաստանի ՌազմաՔաղաքական դաշնակիցը բարեկամ Ռուսաստանն է և վե՛րջ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան