Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


2026-ին Նիկոլը Սարիկի ձայներին երանի է տալու

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է:

- Փարաքարում ՔՊ-ն ջախ­ջա­խիչ պարտություն կրեց, իսկ Գյումրիում միացյալ ընդդի­մությունն իշխող կուսակ­ցությունից ավելի շատ ձայն հավաքեց: Բայց թե ով կդառնա քաղաքապետ` կախված է Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի՝ ընդհանուր հայտարարի գալուց: Ի՞նչ եք կարծում` նրանք կմիավորվե՞ն, ՀՀԿ-ն այս մասով ունի՞ դիրքորոշում, ի վերջո` Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է:

- Նախ, պետք է ֆիքսենք, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում: Մի քանի կարեւոր հանգամանք: Գյումրիում Նիկոլի ՔՊ-ն պարտվել է: Գյումրեցիները չեն վստահում Նիկոլ Փաշինյանին եւ մերժում են ՔՊ-ին: Ֆիքսենք ամենակարեւորը` անձամբ Նիկոլ Փաշինյանը չգնաց Գյումրի, իր թիմը գնաց Գյումրի` Ալեն Սիմոնյանով-բանով, հայտարարեցին, որ պայքարում են «նախկինների» դեմ, ասում էին` բոլոր թեկնածուները «նախկինների» կողմից են առաջադրվել, ժողովուրդ ջան, դրանց չպետք է ձայն տաք: Նիկոլի տրամաբանությամբ, գյումրեցին ընտրեց «նախկիններին», այլ ոչ թե իրեն: Եթե այդ տրամաբանությամբ ենք հարցին նայում, ապա Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին: Ամբողջ պետական ռեսուրսը Գյումրիում էր: Սա ոչ թե Սարիկի ընտրությունն էր, այլ` ՔՊ-ի: Սա է գլխավոր մեսիջն այս ընտրության: Հանրապետության երկրորդ քաղաքը մերժում է Նիկոլին, չնայած այն հանգամանքին, որ ողջ ՔՊ-ն Գյումրիում էր: ՔՊ-ի բոլոր աջակիցները, բացի երկուսից, Գյումրիում էին: Իսկ գիտե՞ք, թե ովքեր են այդ երկուսը` Էրդողանն ու Ալիեւը: Դեռեւս ընտրության ժամանակ հստակ ասել եմ, որ ես գյումրեցուն ո՛չ խորհուրդ եմ տալիս, ո՛չ էլ պարտադրում եմ, թե ինչ անել: Գյումրեցին իմաստուն ժողովուրդ է, շատ լավ գիտի, թե ինչ անի: Չի կարելի Երեւանից հորդորել, թե մարզում մարդիկ ինչ անեն: Ես՝ ինքս, մարզի տղա եմ ու շատ լավ գիտեմ, թե դա ինչ է: Մայրաքաղաքից պետք չէ խորհուրդներ տալ: Փառք Աստծո, գյումրեցին ապացուցեց, որ կարող է ճիշտ ընտրություն կատարել:  Կարծում եմ, որ Գյումրին այսօր չպետք է թույլ տա, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի: Թե ինչ կանեն, ոնց կանեն, ամեն դեպքում, չպետք է ՔՊ-ին թողնել՝ իշխանություն ձեւավորել ՀՀ երկրորդ քաղաքում, վերջ: Մնացածն արդեն գյումրեցիների ու նրանց քաղաքական ղեկավարների խնդիրն է: ՀՀԿ-ն ո՞նց կարող է կողմ լինել, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը 2018-ից մինչ օրս պայքարում է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ:

- Բայց եթե ընդդիմադիրները` Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, չմիավորվեն, ի՞նչ կարող են անել գյումրեցիները:

- Իմ կարծիքը հետեւյալն է․ չպետք է թույլ տալ, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի: Ինչու․ որովհետեւ ժողովուրդը ՔՊ-ին ձայն չի տվել, ձայն տվել են ընդդիմադիր ուժերին:

- Ի՞նչ անի ժողովուրդը, ո՞րն է ժողովրդի անելիքը:

- Ես չեմ սիրում «եթե»-ներ: Հանրապետականը, ինչպես գիտենք, չի առաջադրել թեկնածու, ընտրությունների վերաբերյալ մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք, հայտարարել ենք, որ ձայնը տան ընդդիմադիրներին, սակայն մենք չունենք թեկնածու:

- Ընդդիմադիր շրջանակներից տարբեր տեսակետներ են հնչում: Ըստ որոշ կարծիքների` Մարտուն Գրիգորյանը չպետք է Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիա կազմի, կան նաեւ կարծիքներ, որ նրանց չմիավորվելն առնվազն դավաճանություն է ժողովրդի հանդեպ….

- Միավորում ասելով ի՞նչ եք հասկանում, կոալիցիա՞: Դա հետընտրական խնդիր է, հիմա պետք է այնպես անել, որ ընդդիմության հաղթանակը կապիտալիզացվի, թույլ չտալով ՔՊ-ին՝ իշխանություն վերցնել: Մնացածը տեխնիկական հարցեր են, կբանակցեն, ինչ կանեն, այդ խոսակցություններում ՀՀԿ-ն ներառված չէ: Մենք առաջադրված չենք այնտեղ, չենք կարող ուրիշ կուսակցության փոխարեն ինչ-որ բան որոշել:

- Բայց Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, իսկ ֆրակցիայի գերակշռող հատվածը հանրապետականներն են:

- Ի՞նչ կապ ունի, թե որ խմբակցությունից է: Բայց ընտրություններին չի առաջադրվել ՀՀԿ-ով: Իմ ընկերն է նա եղել դեռ այն ժամանակ, երբ ես ՀՀԿ պատգամավոր էի, ինքն ընդդիմադիր ԲՀԿ-ից էր, բայց դա չէր խանգարում, որ մենք ընկերներ լինեինք: Չպետք է թույլ տալ, որ ՔՊ-ն իշխանություն վերցնի Գյումրիում, սա է հարցերի հարցը: Գյումրեցին ՔՊ-ին ձայն չի տվել: Սարիկը ստացել է 36 տոկոս ձայն, քաղաքի 64 տոկոսը մերժել է ՔՊ-ին: Խոսում են՝ ժողովրդավարության բաստիոն, չգիտես ինչ, բայց եթե ՔՊ-ն երես ունենա, այսօր կհայտարարի, որ Գյումրիում իշխանության համար չի պայքարում, քանի որ մեծամասնության կողմից մերժվել է: Բայց չեմ բացառում, որ շուտով ֆոկուսներ են սկսելու անել: Դրա համար եմ արդեն 5-րդ անգամ ընդգծում` կարեւորը ՔՊ-ին իշխանություն չտալն է: Հիմա ասում են` առաջին տեղն ենք գրավել, ի՞նչ կապ ունի, գուցե վաղը 10 տոկոս ձայնով առաջին տեղը գրավես, ի՞նչ կապ ունի, թե որ տեղն ես զբաղեցրել: Ժողովրդի 64 տոկոսը փաստացի մերժում է քեզ: Ամբողջ ռեսուրսով գնացել են Գյումրի ու պարտվել: Հո նոր բան չի՞, սրանք ամեն տեղ էլ պարտվում են, որ մի քիչ երես ունենան, հրաժարական կտան: Վանաձորում պարտվել են, Ալավերդիում պարտվել են, Սյունիքի քաղաքներում պարտվել են, Փարաքարում պարտվել են, Աբովյանում պարտվել են, Բերդում պարտվել են, Մասիսում պարտվել են, Վարդենիսում պարտվել են, հիմա արդեն Գյումրիում են պարտվել, Երեւանում էլ են պարտվել…. կա՛մ Մամիկոն Ասլանյանի օրինակով կալանքի տակ են պահում, կա՛մ այնպես են անում, որ մարդիկ ակտիվ քաղաքականությունից չեզոքանան, ինչպես Սյունիքի քաղաքապետերի դեպքում եղավ:

- Մտավախություն կա, որ Երեւանի օրինակը կարող է կրկնվել՝ ինչ-ինչ մախինացիաների օգնությամբ:

- Դա խնդիր չէ: Ինձ համար կարեւոր չէ, թե Գյումրիում ընդդիմադիր առաջնորդն ինչպիսի անձ է, ինձ համար էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի մուրազը մնաց համապատասխան տեղը: Ասում էին՝ ավելի շատ ձայն են հավաքելու 2026-ին, քան 2021-ին: Ժողովուրդն արթնացել է թմբիրից: Այս հարցը համապետական հարց է, Նիկոլը չի կարողանալու Ալիեւին խոստացած սահմանադրությունը կյանքի կոչել: Ամբողջ մամուլն այն է գրում, թե ով ում հետ կոալիցիա կկազմի, բայց դա էական չէ, էականն այն է, որ Նիկոլը երկու համայնքներում պարտվել է: 2026 թվականին Նիկոլին ոչինչ չի հաջողվելու: Ալիեւն ասում է` սահմանադրություն փոխիր, որ խաղաղության պայմանագիր կնքեմ Հայաստանի հետ, բայց ժողովուրդը դա էլ է մերժելու: Մարդիկ չեն համաձայնելու թրքացմանը: Գյումրու ընտրությունը ես չեմ նայում ՏԻՄ ընտրության կոնտեքստում: Ասում են` Սարիկ Մինասյանը շրջապատ ու հարգանք ունի, այսինքն` անգամ այս ձայները, որ ստացել են, ՔՊ-ինը չէ, Սարիկի ձայներն են: Գյումրեցիները տեսան, որ արեւմտամետները Երեւանում կոալիցիա կազմեցին Նիկոլի հետ, Գյումրիում ձայն չտվեցին: Որովհետեւ Նիկոլի հետ կոալիցիա կազմելը բիծ է: 2026 թվականին Նիկոլը Սարիկի ձայներին երանի է տալու:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении