Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինային հարվածել է 145 ԱԹՍ-ով
Событие дня
Ուկրաինայի տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով 145 անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ խոցվել է 85 անօդաչու թռչող սարք, ևս 49-ը վնասազերծվել է, ամենայն հավանականությամբ, ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի միջոցով, գրում է Bild-ը։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին Կիևի և Նիկոլաևի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին, որոնց հետևանքով մի քանի մարդ է տուժել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է 48 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասն ուղղվել է Բրյանսկի, Կուրսկի և Կալուգայի մարզեր, մյուսները՝ Մոսկվա և Բելգորոդ։