«Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասին
LifestyleԵրգչուհի Բրյունետն Ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում պատմել է նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ունեցած իր ապրումների մասին՝ խոստովանելով, որ բավական բարդ է եղել:
«Թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով բավականին բարդ նկարահանումներ են եղել։ Սա շատ կարևոր փորձ էր ինձ համար։ Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել, փորձել եմ նոր բաներ, որոնք դեռ չէի փորձել:
Թեմային, որին անդրադառնում է երգն ու տեսահոլովակը, ինքս անձամբ չեմ առնչվել, բայց ամբողջ սրտով փորձել եմ զգալ ու ցույց տալ այն մարդկանց պատմությունը, որոնց համար դա, ցավոք, իրականություն է:
Կսպասեմ ձեր անկեղծ գնահատականին: Ուզում եմ ասել, որ շատ մեծ թիմ է աշխատել կադրից դուրս, բոլորին անչափ շնորհակալ եմ»,- անկեղծացել է երգչուհին: