ՌԴ ԱԳ նախարարությունը ԱՄՆ Պետդեպի բրիֆինգները համարում է “ժողովրդական ֆոլկլոր”
Международные новостиՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության ու հրատարակչության դեպարտամենտի տնօրենի օգնական Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ ԱՄՆ Պետդեպը իր մամլո ասուլիսների ժամանակ հիմք է վերցնում ոչ թե փաստերը, այլ բամբասանքը:
Այդ մասին ռուս պաշտոնյան արտահայտվել է Россия 24-ի ուղիղ եթերում և եզրակացրել, որ այդպիսով Պետդեպի բրիֆինգներն ավելի սկսել են նմանվել “ժողովրդական ֆոլկլորի”: Իր կարծիքը ռուս դիվանագետը հիմնավորել է այն իրողությամբ, որ մինչ այսօր Ուկրաինայի հարցով Պետդեպի մամլո բրիֆինգների մեծ մասում ամերիկյան լիազոր ներկայացուցիչները իրենց խոսքը և ոչ մի դեպքում չեն հիմնավորել փաստացի ապացույցներով, դրանով իսկ վարկաբեկելով ամերիկյան բարեհամբավ պետական հաստատության աշխատանքային ավանդույթի մաս կազմող “ամենօրյա բրիֆինգ” հասկացությունը: Հասկանալիորեն այստեղ ակնարկվում է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական խոսնակ Ջեյն Փսակիի` բրիֆինգների ժամանակ թույլ տված կիքսերը և ոչ միայն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունն էր հաղորդագրություն տարածել, որտեղ իր անհանգստությունն էր հայտնել ԱՄՆ Պետդեպի պաշտոնական խոսնակ Ջենիֆեր Փսակիի` աշխարհագրությունից ու առհասարակ տիրապետած գիտելիքների մասով, այն բանից հետո, երբ վերջինս Աստրախանը “տեղաշարժել էր” ու դարձրել Ուկրաինային սահմանակից: