2014թ. դեկտեմբերի կենսաթոշակները կփոխանցվեն 2015թ. հունվարի 3-5-ին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Վերջինս հայտնել, որ թեպետ հունվարի առաջին տասնօրյակը կլինի ոչ աշխատանքային, այնուամենայնիվ, թոշակառուները ստիպված չեն լինի սպասել մինչեւ հունվարի 12-ը: «Մենք կենսաթոշակների փոխանցումը կկազմակերպենք հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին, որպեսզի մեր թոշակառուներին անհարմարություն չպատճառենք»,- նշել է նախարարը: