Ավստրալիան խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները․ դեսպանը լքել է Թեհրանը
Международные новостиԻրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային հայտարարել է Իրանից Ավստրալիայի դեսպանի հեռանալու մասին և հաստատել, որ դա արվել է դիվանագիտական նորմերին և միջազգային օրենքներին համապատասխան ձևով, հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Բաղային «անարդարացի» է անվանել Ավստրալիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների մակարդակը իջեցնելու որոշումը։
«Մենք չենք ողջունում դիվանագիտական կապերի կրճատումը, քանի որ կարծում ենք, որ այս գործողության համար որևէ պատճառ կամ արդարացում չկար,և դա ազդում է մեր երկու երկրների միջև հարաբերությունների վրա», - ասել է նա։
Բագաին ընդգծել է, որ դիվանագիտական արձանագրություններին համապատասխան Իրանն արձագանքել է Ավստրալիայի գործողություններին՝ իջեցնելով Թեհրանում Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը:
Նա հաստատել է, որ այս միջոցառումը համընկնում է Իրանից Ավստրալիայի դեսպանի հետկանչի հետ։ Չնայած դիվանագիտական սահմանափակումներին, Բաղային նշել է, որ Կանբերրայում Իրանի հյուպատոսական բաժինը շարունակում է գործել և ընդգծել է, որ դեսպանատան նպատակն է անհրաժեշտ հյուպատոսական ծառայություններ մատուցել Ավստրալիայում բնակվող Իրանի քաղաքացիներին։ Նա նաև մերժել է Իրանի հասցեին հնչող հակասեմականության մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհեթեթ և անհիմն»։
Ավելի վաղ՝ օգոստոսի 26-ին, Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր, որ Թեհրանը կանգնած է Ավստրալիայում տեղի ունեցած երկու հակասեմական հարձակումների հետևում և հրամայել էր Կանբերրայում Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին, ինչպես նաև երեք այլ իրանցի դիվանագետների լքել երկիրը յոթ օրվա ընթացքում։
Կանբերրան նաև դադարեցրել Է Թեհրանում իր դեսպանատան աշխատանքը և կոչ է արել Իրանում բնակվող Ավստրալիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը, եթե պայմանները թույլ տան: