Մենք՝ առաջնորդներս, մեծ պատասխանատվություն ունենք օգնելու hակամարտությունների կարգավորմանը. Էրդողան
ПолитикаԱՄՆ մեկնելուց առաջ Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թրամփի հետ իր հանդիպման օրակարգում կլինեն տարածաշրջանային հարցեր։
«Մենք՝ առաջնորդներս, մեծ պատասխանատվություն ունենք օգնելու հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանը», - նշել է նա։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Նյու Յորքում մի շարք հանդիպումներ կանցկացնի պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև գործարար առաջնորդների հետ։
Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում։