Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել․ ԶԼՄ
Международные новостиՍիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը, փոխանցում է rbc.ru-ն։
«Բաշար Ասադի հեռակա ձերբակալության օրդեր է տրվել 2011-ին Դերաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գործը հարուցվել է Դերաայի իրադարձությունների զոհերի հարազատների կողմից ներկայացված հայցի հիման վրա։
Դատական որոշումը ճանապարհ է բացում պետության նախկին ղեկավարի միջազգային հետապնդման համար համապատասխան ծանուցումների միջոցով, այդ թվում ՝ Ինտերպոլի գծով: