Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բաքուն դիվանագիտական դելիկատ լեզուն չի հասկանում. Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին հնչած հարցերին. Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը` Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին Հայաստանում, որը գտնվում է մեզ մոտ աշխատանքային այցելությամբ: Ես հունիսին էի գտնվում Ռիգայում, և սա պատասխան այցելություն է, որի ընթացքում մենք նորից հնարավորություն ունեցանք` կարծիքներ փոխանակելու մի շարք հարցերի շուրջ, երկկողմ հարաբերությունների օրակարգի և նաև տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ: Մենք խոսեցինք Հայաստան – Եվրոմիություն հարաբերություններից: Գիտեք, որ մյուս տարի` հունվարից, Լատվիան նախագահելու է Եվրոմիությունում: Լատվիայում մայիս ամսին կայանալու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Մենք խոսեցինք Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներից։ Հունվար ամսին կայանալու է Եվրոմիություն – Հայաստան խորհրդի նիստը: Այնտեղ ևս մեկ անգամ մենք կհանդիպենք Լատվիայի արտգործնախարարին, որն արդեն Եվրոմիության անունից հանդես կգա: Մենք անդրադարձանք մի շարք միջազգային, տարածաշրջանային հարցերի։ Ես ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված` Հայաստանի և եռանախագահող երկրների ջանքերը։ Խոսեցինք նաև Ուկրաինայի ճգնաժամից և այն քայլերից, որոնք գործադրվում են` լուծումներ գտնելու նպատակով: Խոսեցինք Միջին Արևելքից: Դեռ հնարավորություն ենք ունենալու շարունակել մեր զրույցը աշխատանքային ճաշի ընթացքում: Իհարկե, երկկողմ հարաբերությունների կտրվածքով պետք է ասեմ, որ մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին շրջանում բավական ակտիվ ձևով զարգանում են հարաբերությունները, լավ դինամիկա է նկատվում փոխայցելությունների իմաստով. Հայաստանի նախագահն է այցելել Ռիգա, և Լատվիայի նախագահն է եղել Հայաստանում, Հայաստանի խորհրդարանի նախագահն է Հայաստանից եղել անցյալ տարի Լատվիայում, և փոխադարձ այցելությամբ մենք սպասում ենք 2015թ. Լատվիայի պառլամենտի նախագահին Հայաստանում: Արտգործնախարարները բավականին հաճախ են հանդիպում` թե՛ Ռիգայում, թե՛ Երևանում, և նաև տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում: Այնպես որ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել իմ լատվիացի գործընկերոջը և սիրով խոսքը փոխանցում եմ իրեն: Հարց. Պարո՛ն նախարար, Բազելի` ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդից դեռ մի քանի օր է անցել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նորից է հայտարարում, որ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով: Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Պատասխան. Միգուցե դա Բաքվի պատասխանն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բազելում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությանը։ Եռանախագահներն ընդգծում են, որ ռազմական լուծում հիմնախնդրին չի կարող լինել, և կոչ են անում կողմերին բացառապես խաղաղ ճանապարհով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, նշում են 1994թ. հրադադարի համաձայնագրի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնության իրականացման կարևորությունը: Բազելում կայացած ճեպազրույցի ժամանակ ես ասացի, որ միգուցե այդ հայտարարության մեջ համանախագահների կողմից ընտրված դիվանագիտական, այն ժամանակ էլ ասացի, հիմա էլ կկրկնեմ` դելիկատ լեզուն ըմբռնելի, հասկանալի չէ Ադրբեջանի համար: Հիմա` Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս նոր հայտարարությամբ, շփման գծում իրավիճակի նոր սրմամբ ևս մեկ անգամ հաստատվում է այն, որ իսկապես այդ լեզուն ըմբռնելի չէ Բաքվի համար։ Կարծում եմ՝ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություններ անեն: Հարց. Պարո՛ն Նալբանդյան, երկու օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանին կոչ արեց սկսել համագործակցել հարևանների հետ: Ինչպե՞ս կարձագանքեք: Շնորհակալություն: Պատասխան. Մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց հասկանում եք, որ կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են այդպիսի համագործակցության: Արդյո՞ք կարելի է համագործակցություն զարգացնել մի երկրի հետ, որը հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, որը փակ է պահում սահմանը, որը Հայոց ցեղասպանության ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է իրականացնում և, ընդհանրապես, բավական թշնամական դրսևորումներով է հանդես գալիս Հայաստանին կամ հայ ժողովրդին վերաբերող ամենատարբեր հարցերով։ Կարելի է համագործակցել այն երկրի հետ, որը պատրաստ է համագործակցության. կարծում եմ` երբ Թուրքիան պատրաստ լինի առերեսվել իր պատմությանը, երբ կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունները, որն իր վրա է վերցրել, իսկ դուք գիտեք, որ միջազգային հանրությունը բազմիցս արտահայտվել է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում։ Բացի նրանից, որ թուրքերը ինչ-որ բան են ասում և լսում իրենք իրենց ասածը, պետք է լսեն, թե ինչ է միջազգային հանրությունը ասում։ Իսկ միջազգային հանրությունը ասում է, որ գնդակը, նորից կրկնեմ, գտնվում է Թուրքիայի դաշտում։ Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցության, երբ որ պատասխանի Հայաստանի կողմից պարզված ձեռքին, ապա հնարավոր կլինի հարաբերություններ զարգացնել: Հարց. Վերջերս Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հայտարարեց, որ Մաքսային միության օրենսդրական բազան թույլ է տալիս, որ անդամ երկրները համախմբված միջոցներ ձեռնարկեն, եթե անդամ երկրներից մեկի նկատմամբ տնտեսական սանկցիաներ, պատժամիջոցներ, ճնշումներ են կիրառվում: Եվ ակնարկեց, որ առաջիկայում չի բացառում, որ Մաքսային միության անդամ երկրներն էլ, հնարավոր է, Ռուսաստանի հետ միանան արևմտյան մի քանի երկրների նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը: Շնորհակալություն: Պատասխան. Ես կարճ պատասխանեմ։ Այդ հարցը չի քննարկվել այդ շրջանակներում: Երբ քննարկվի, այդ ժամանակ Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը:
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай