Թրամփը հայտարարել է՝ Պուտինը աջակցում է Գազայում հրադադարին
ПолитикаԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «լիովին» աջակցում է Գազայի հատվածում հրադադարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Պուտինը լիովին աջակցում է դրան։ Այնպես որ, ես ուրախ էի տեսնել նույնիսկ այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված չէին գործընթացում։ Նրանք բոլորը աջակցում են դրան», - լրագրողներին ասել է Թրամփը։
Հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով՝ 13:00-ին, ուժի մեջ մտավ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարը։ Թրամփի միջնորդությամբ կնքված համաձայնագրի առաջին փուլի համաձայն՝ երկու կողմերի բոլոր պատանդները կազատվեն, իսկ իսրայելական զորքերը կհեռանան համաձայնեցված գծեր։