Adidas-ը ներկայացրել է 22 երկրների հավաքականների նոր մարզաշապիկները
СпортAdidas ընկերությունը սոցիալական ցանցերում ներկայացրել է 2026 և 2027 թվականների համար նախատեսված 22 ազգային հավաքականների տնային մարզահագուստների հավաքածու։
Ներկայացված են նաև այն մարզաշապիկները, որոնցով որոշ երկրներ հանդես կգան 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։
Մարզահագուստները թարմացրել են հետևյալ հավաքականները. Ալժիր, Արաբական Միացյալ Էմիրություններ, Արգենտինա, Բելգիա, Գերմանիա, Հունգարիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Լիխտենշտեյն, Մեքսիկա, Պերու, Սաուդյան Արաբիա, Ուելս, Ուկրաինա, Քաթար, Շոտլանդիա, Շվեդիա, Չիլի և Ճապոնիա։
«Ներկայացնում ենք դիզայն, որը ներկայացման կարիք չունի։ 22 շապիկ։ 3 գիծ։ Անվերջ գեղեցիկ խաղեր», - ասված է հաղորդագրության մեջ։