«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր ժամը 11:00-ին կհանդիպեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետˋ քննարկելու իրենց չվճարված աշխատավարձերի և «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի մասին:
Հիեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետը խոստացել էր, որ քննարկելու եւ վերջնական տարբերակը հստակեցնելու համար վարչապետն իրենց առաջարկել է շաբաթ օրը կրկին հանդիպել Կառավարությունում:
Ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո նաիրիտցիներին հայտնեց, որ վարչապետը շատ բաներից անտեղյակ է եղել: Մասնավորապես նշել է, որ տեղյակ չի եղել «Նաիրիտ»-ի պարտքերի և այն աշխատակիցների մասին, ովքեր բարձր աշխատավարձեր են ստացել: