«Մեր ձևով» շարժմանն է միացել արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասին
Общество«Մեր ձևով» շարժումը հայտարարություն է տարածել․
Հարգելի՛ կամավորներ,
Սրտանց շնորհավորում ենք Կամավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Մեր երկրի անվտանգության և առաջընթացի գործում ձեր նվիրումն այսօր ավելի քան կարևոր ու տեսանելի են։
Հպարտությամբ նշում ենք, որ երեկ «Մեր ձևով» շարժմանն է միացել է արդեն 11,000-րդ կամավորը, ինչը խոսում է մարդկանց` հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացման մասին։ Սա մեր համատեղ աշխատանքի կարևորագույն հերթական ձեռքբերումներից է։