Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը
ЭкономикаԻ՞նչ է պատահում, երբ ինտենսիվ գյուղատնտեսությունը նվազեցնում է կենսաբազմազանությունը, և ինչ երբ դաշտում տեղադրվում է արևային էլեկտրակայան։ Ըստ հոլանդացի գիտնականների նոր հետազոտության վերջինը կարող է խթանել կենսաբազմազանությունը, քանի որ ինտենսիվ կառավարվող գյուղատնտեսական հողերը աղքատ բնակավայր են կենդանի օրգանիզմների կյանքի համար։
Նվազեցված բերրիությամբ դաշտում արևային էլեկտրակայանը կարող է դառնալ այսպես կոչված կիսաբնական մարգագետինների նման վայր, քանի որ խոտը ավելի քիչ է հնձվում։ Պանելներից առաջացող ստվերը փոխում է միկրոկլիման և բույսերի աճի տեմպերը։ Դա կարող է ազդել միջատների վրա, իսկ փոշոտողները կարևոր են բույսերի համար, բացի դա գետնին և խոտի մեջ ապրող հոդվածոտանիները վերահսկում են վնասատուներին և նպաստում սննդանյութերի վերաբաշխմանը, գրել է թռչնաբան Մարկո Մագին իր Zooloogid 2.0 բլոգում։
Նիդեռլանդներում գիտնականները համեմատել են 15 արևային էլեկտրակայանների բուսական աշխարհը և հոդվածոտանիները հարակից ինտենսիվ կառավարվող կիսաբնական մարգագետինների հետ։ Հեղինակների խոսքով արևային պարկերի կենսաբազմազանությունը երբեք նման մասշտաբով չի ուսումնասիրվել։
Ինտենսիվ կառավարվող մարգագետինների համեմատ, արևային պարկերն ունեին ավելի շատ բուսատեսակներ՝ կիսաբնական մարգագետինների նման ցուցանիշներով։ Մեղուներն ու բզեզները նույնպես զգալիորեն ավելի շատ են արևային պարկերում և կիսաբնական մարգագետիններում։ Այնուամենայնիվ, արևային էլեկտրակայաններում թիթեռների թիվը չի փոխվել։
Փոշոտողների, թիթեռների և գետնի և խոտածածկի վրա բնակվող հոդվածոտանիների համայնքները տարբերվում են տարածքից կախված։ Դրանք ավելի բազմազան են արևային պարկերում, քան ինտենսիվ կառավարվող մարգագետիններում։ Մեղուների և բզեզների տեսակային բազմազանությունը ևս ավելի ցածր է ինտենսիվ կառավարվող մարգագետիններում։
Միջատների խմբերի մեջ գերակշռում են երկթևանիները, որոնց թվում են ճանճերը, բզեզները և բլոճները։ Սակայն դրանց առատությունը զգալիորեն ցածր է արևային պարկերում, քան ինտենսիվ կառավարվող և կիսաբնական մարգագետիններում: Բզեզների տեսակների բազմազանությունն ու առատությունը ցածր է արևային պարկերում: Հեղինակները կարծում են, որ գետնի և խոտի մեջ ապրող թիթեռների և հոդվածոտանիների առատության նվազումը կապված է շինարարության ընթացքում առաջացած խանգարումների, ինչպես նաև արևային վահանակների առկայության հետ։
Տվյալները ցույց են տալիս, որ արևային էլեկտրակայանները խթանում և պահպանում են ինտենսիվ կառավարվող մարգագետինների կենսաբազմազանությունը, մասնավորապես բույսերի և փոշոտողների բազմազանությունը: Ուսումնասիրության հեղինակների խոսքով արևային էլեկտրակայաններ նախագծելիս և պահպանելիս կարևոր է հաշվի առնել այն, որ վահանակների շարքերի միջև հեռավորության փոփոխությունը, բուսականության կառավարումը և շրջակա լանդշաֆտը կարող են նպաստել կենսաբազմազանության պահպանմանը: Այսպիսով, արևային էլեկտրակայանները կարող են գործել որպես բազմաֆունկցիոնալ լանդշաֆտներ, որոնք նպաստում են կենսաբազմազանության աճին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am