ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ЭкономикаԵվրասիական զարգացման բանկը նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի։ Ալմաթիում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության փոխնախագահ Յարոսլավ Մանդրոնը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Նա նշեց՝ 2022 թվականին 5-ամյա ռազմավարության շրջանակում բանկը ՀՀ իշխանությունների հետ համաձայնության է եկել, որ մինչև 2026 թվականը ներդրումների ծավալը շուրջ 280 մլն դոլար կկազմի։ Այդ պահին այս գումարը բավականին մեծ էր թվում՝ հաշվի առնելով նախորդ փորձը։
«Սակայն մենք արդեն 380 մլն դոլար ներդրել ենք, ինչը զգալիորեն շատ է, քան նախատեսում էինք մեր ռազմավարությամբ… Մեր նպատակն է 2026 թվականի վերջին ցույց տալ կես մլրդ դոլար թիվը։ Սա լրիվ հասանելի արդյունք է», – ասաց Մանդրոնը։
Բանկը 3 ուղղությամբ է կենտրոնացել` մեծ ծրագիր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, ընկերությունների թվայնացման և օպտիմալացման նախագծեր, աջակցություն փոքր և միջին բիզնեսին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։