ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը կոչ է արել պայքարել ԱՊՀ տարածքում պատմության կեղծարարության դեմ. Մհեր Ավետիսյան
БлогԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը կոչ է արել պայքարել ԱՊՀ տարածքում պատմության կեղծարարության դեմ։
«Անմահ Գունդը» այն կարևորագույն գաղափարական գործիքներից է, որի նպատակն է հենց թույլ չտալ պատմության խեղաթյուրումը, պատմության կեղծարարությունը, և բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված են «Անմահ Գունդ» շարժման գործընթացում, նրանք փաստացի կատարում են հենց նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը, հորդորը՝ թույլ չտալու, որպեսզի իրենց պետություններում խեղաթյուրվի մեր ընդհանուր և մեր առանձին պետությունների ու ժողովուրդների պատմությունը։
Սա իրականում շատ կարևոր քաղաքական հայտարարություն է, քանզի, եթե դու թույլ ես տալիս, որ քո պատմությունը կեղծվի և խեղաթյուրվի, իսկ դա հիմնականում արվում է դրսի պատվերով և դրսի պատվերը կատարել ցանկացող՝ մեր երկրների ներսում գործող օտարամոլ ուժերի, մեր պետության շահերը չհասկացող ուժերի կողմից, այս գործընթացը փաստացի տանում է նրան, որ խեղաթյուրելով սեփական պատմությունը՝ մենք դառնում ենք, մեր ժողովուրդներին ու պետությունները դարձնում ենք Արևմուտքի ձեռքում գործիք՝ իրենց գեոպոլիտիկ շահերը սպասարկելու ճանապարհին, բայց ցավոք սրտի այդ ճանապարհը միշտ չէ, որ հանդարտ է ընթանում կամ առհասարակ չի կարող հանդարտ ընթանալ, որովհետև սեփական պատմության կեղծումը տանում է դեպի պատերազմների, տանում է դեպի տվյալ ժողովուրդների ու պետությունների կործանման։
Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայում, այն, ինչ մենք այսօր տեսանք 2008 թվականին Վրաստանում, և, ցավոք սրտի, մենք տեսնելու ենք նաև այլ պետությունների և ժողովուրդների պարագայում։
Ամփոփելով 2025 թվականը և խոսելով գալիք տարվա մեջ անելիքների մասին՝ ես ուզում եմ մեր մեծ թիմին՝ «Անմահ գունդ» շարժման համակիրներին և գործընկերներին, մաղթել կամք, վճռականություն, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքը, շարունակենք պայքարը կեղծարարության և մեր ժողովուրդներն ու պետությունները սեփական շահերի համար օգտագործել ցանկացող Արևմտյան գերտերությունների դեմ, կարողանանք ապահովել մեր ժողովուրդների և պետությունների համար խաղաղ, բարեկեցիկ և անվտանգ կյանք։
Թող Աստված օրհնի և ուժ տա մեր ժողովուրդներին, մեր ազնիվ, մեր սեփական պետությունների ու ժողովուրդների շահերից բխող գործունեության ճանապարհին։