Դեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջև
БлогԴեկտեմբերի 25-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայաՔվեի» վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների միջև։
• Երկրում սաստկացող բռնաճնշումների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխող վարչախմբի աննախադեպ արշավի ֆոնին` քննարկվեց երկու կառույցների ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության և քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման նպատակով։
Մասնավորապես արձանագրվեց, որ եվրոպական տարբեր կառույցները վերջին շրջանում ավելի հաճախակի են կիրառում երկակի ստանդարտներ և փաստացի անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում գործող վարչախմբին՝ անարգել խախտելու ազգային արժեքները պաշտպանող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները։
Որոշվեց, որ քննարկումները կշարունակվեն` ներառելով ազգային դաշտում գործող այլ առողջ հասարակական և քաղաքական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով թույլ չտալու Հայաստանում բռնատիրության հաստատումը և ցանկացած հակասահմանադրական ճանապարհով դրա վերարտադրությունը։