Փաշինյանը վերաձևում է վառելիքի շուկան Ադրբեջանի օգնությամբ
АналитикаՀայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, թե հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ, ևս 4103 տոննան ճանապարհին է, ինչպես և, ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան՝ բենզին, 1500 տոննան՝ դիզել։ Ըստ նախարարության, ակնկալվում է 1 լիտրի համար բենզինի և դիզելի գնանկում մինչև 80 դրամ։ Իսկ ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում։
Հիշեցնենք, որ ներկրողներից մեկը Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերության ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունն է, իսկ մյուս ընկերությունը՝ «Շիշա Ուոլդը», պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբորորդուն։
Փաշինյանը երեկ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հասցեին, ակնհայտորեն բացահայտել է իր նպատակը։ Մասնավորապես, նշել է, թե կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը փոխվարչապետների հանդիպումներից հետո, այն գործարարներին, որոնք հակված չեն լինի բենզինի ներկրումից քաղաքական քաղաքական ակցիա սարքել, ասել իբր՝ կառավարությունը ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, 2 ընկերությունների են առաջարկել կապ հաստատել Ադրբեջանի հետ։ «Որևէ սահմանափակում չկա»,- պնդում է Նիկոլ Փաշինյանը, բայց և ակնհայտ է, որ գործող իշխանությունները իրենց մերձ օլիգարխների հետ փորձում են վերաձևել բենզինի շուկան, որը առանցքային նշանակություն ունի երկրի դիմադրողական համար։
Մի քանի խոշոր ընկերություններ հրաժարվել են ադրբեջանական բենզին վաճառել, այդ մասին էլ գրառումներ են արել իրենց լցակայանների վրա։ Այժմ ավելի էժան բենզին բերելով, փաշինյանական իշխանությունը փորձում է այդ ընկերություններին պարզապես դուրս մղել շուկայից, սնանկացնել, իսկ բենզինի ամբողջ առևտուրը կենտրոնացնել իշխանությանը մերձ օլիգարխների ձեռքում։
Անի Արշակյան