Փաշինյանի հերթական քարոզչական արշավը ձախողվեց՝ դեռ չսկսված
АналитикаՀայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հերթական քարոզչական արշավը ձախողվեց դեռ չսկսված։ Երեկ ուշ երեկոյից սկսած մեկ տասնյակից ավելի քահանաներ ֆեյսբուքյան իրենց էջերում սկսեցին հայտարարություններ տարածել, թե աջակցում են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգմանը»։ Գրեթե միանման տեքստերով այդ քահանաները իրենց հավատարմություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին ու նրան միացած տիրադավ եպիսկոպոսներին։ Ընդ որում, այդ քահանաների մեջ կային նաև այնպիսիները, ովքեր տակավին օրեր առաջ դեռևս ամենավերջին բառերով նախշում էին Փաշինյանին և նրա իշխանությանը։
Ըստ Փաշինյանի՝ արդեն առավոտյան, «բարենորոգմանը» միացած քահանաների թիվը 16 էր։ Բնականաբար, փաշինյանական այս գործողությանը պետք է հակազդեցություն լիներ և չորս տասնյակից ավելի քահանաներ նույնպես միանման տեքստերով իրենց որդիական հավատարմությունն էին հայտնում Ամենայն հայոց կաթողիկոսին, իրենց եղբայրներին էլ մեղադրելով իշխանության հրահանգով Հայ Առաքելական Եկեղեցին պառակտվելու փորձերի մեջ։ Գործող իշխանությունները փորձում են ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու պառակտում կա, և շատ քահանաներ իրենց կողմից են, բայց ակնհայտորեն թե՛ եպիսկոպոսների և թե՛ քահանայից դասի մեծ մասն Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին են և հայտարարել են, որ որևէ կերպ թույլ չեն տալու պառակտում մտցնել Հայ առաքելական եկեղեցու մեջ։
Այս իրավիճակում կարելի է փոքր-ինչ տարակուսել, թե ինչու է հապաղում Ամենայն հայոց կաթողիկոսը, կարգալույծ չի հռչակում ոչ եպիսկոպոսներին, ոչ էլ Տիրադավ քահանաներին, բայց և եկեղեցին դեռևս հույս ունի, որ այդ անձանց մեջ գտնվող մոլորյալները իրենց մեջ մեջ ուժ կգտնեն և կվերադառնան եկեղեցու գիրկը և կապաշխարհեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակելու է ամեն գնով վնասել Հայ առաքելական եկեղեցուն։ Նրա գործողությունների հետևողականությունը իսկապես ապշեցնում է և ստիպում մտածել, որ սա ամենևին էլ ոչ թե ներհայաստանյան օրակարգ է, այլ դրսից թելադրված պահանջ։
Սոֆյա Ոսկանյան