Ներկայացվել է Solaris-ը՝ աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող մոտոցիկլը
ЭкономикаMASK Architects դիզայնի ստուդիան ներկայացրել է Solaris-ը՝ էլեկտրական մոտոցիկլետի կոնցեպտը, որը կարող է ինքնաբուխ լիցքավորվել կայանված վիճակում, երբ նրա կլոր արևային վահանակները բարձրանում են դրա վերևում։ Այս լուծումը վերացնում է վառելիքի, հսկայական մարտկոցների և զարգացած լիցքավորման ենթակառուցվածքների անհրաժեշտությունը, գրում է lifehacker.ru–ն։
Վահանակները ավանդական լուծումների համեմատ լույսի հավաքման տարածքը մեծացնում են 150%-ով։ Մշակողները շեշտում են, որ դրանք մշտապես չեն ամրացված մատոցիկլին և չեն կազմում ծավալուն շրջանակ։ Ծալված վիճակում Solaris-ը նման է ոճային մոտոցիկլի նախատիպի՝ ալյումինե-ածխածնային շրջանակով, թեթև ալյումինե ճոճանակով և մինիմալիստական ածխածնային պոչով։ LED լուսավորությունը տեղադրված է պարագծի շուրջ։
Բարձր պտտող մոմենտով էլեկտրական շարժիչը ապահովում է շարժիչ ուժ։ Էներգիայի հոսքերը կառավարվում են ինտելեկտուալ կառավարման համակարգի կողմից, որը վերահսկում է էներգիայի հավաքումը, պահպանումը և բաշխումը իրական ժամանակում։ Վահանակը ցուցադրում է աշխատանքային պարամետրերը և արևային լիցքավորման վիճակագրությունը, ինչպես նաև հասանելի է ուղեկցող հավելված։
Հայեցակարգի ստեղծողները պատկերացնում են, որ նման համակարգը օգտակար կլինի հեռավոր շրջաններում, որտեղ հուսալի ցանցային միացումները հասանելի չեն կամ ենթակառուցվածքների կառուցումն է դժվար։ Այնուամենայնիվ, առայժմ Solaris-ը միայն փորձնական նախագիծ է առանց որևէ կոնկրետ տեխնիկական բնութագրերի կամ արտադրական պլանների։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am