ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
ОбществоՄեդիամաքս մեդիա ընկերության «MaxMonitor» մեդիայի մոնիթորինգի եւ վերլուծության համակարգի 2025 թվականի տարեկան ամփոփիչ արդյունքների համաձայն՝ ԱրարատԲանկը Բրենդի PR-ի՝ լուսաբանման և հանրայնացման տվյալներով, հայաստանյան բանկերի առաջատարն է 56․7 % ցուցանիշով։
Արդյունքը ստացվել է՝ հիմնվելով MaxMonitor համակարգի կողմից հանրային կապերի գործունեությունը գնահատող չափանիշների վրա։
Նման բարձր ցուցանիշը մեկ անգամ ևս փաստում է, որ ԱրարատԲանկը կարևորում է թե՛ բանկի պրոդուկտների և ծառայությունների ճանաչելիության ապահովումը, թե՛ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումն ու հանրայնացումը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից