Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. Արաղչի
ПолитикаԻմ ուղերձն այսպիսին է. մի՛ կրկնեք այն սխալը, որը դուք թույլ տվեցիք հունիսին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում։
«Եթե փորձեք կրկնել անհաջող փորձը, արդյունքը նույնը կլինի։ Հունիսին դուք ոչնչացրեցիք օբյեկտներ և սարքավորումներ, բայց չեք կարող ռմբակոծել տեխնոլոգիան և վճռականությունը: Իրանը ապացուցել է, որ պատրաստ է բանակցությունների և դիվանագիտության: Դիվանագիտությունը լավագույն ուղին է։ Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել Միացյալ Նահանգների հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերազմը», - ասել է Արաղչին։
Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա և ոչնչացրել մի քանի միջուկային օբյեկտներ: