Որքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն Մարուքյան
Политика Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Բանաձևում հստակ նշված է, որ ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ Եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ։
Այս ձևակերպումից կարելի է ենթադրել, թե իբր Եկեղեցին և Պետությունը հավասար ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեն և պայքարում են մեկը մյուսի դեմ։
Մինչդեռ իրականությունն այլ է․ պետությունն իր բոլոր ինստիտուտներով հարձակվել է Եկեղեցու վրա, ինչի հետևանքով բազմաթիվ հոգևորականներ ապօրինի կերպով հայտնվել են բանտերում, իսկ Եկեղեցին, բնականաբար, չի կարող նույն մակարդակում պատասխանել։
Հետևաբար «միջև» («between») բառը տվյալ համատեքստում սխալ է կիրառված, և դրա վերաբերյալ մենք դեռ անպայման մանրամասն քննարկում կունենանք Ստրասբուրգում։