Ադրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցեր
ЭкономикаԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Վան Ին բանակցություններ են վարել Պեկինում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Քննարկվել են տնտեսական և առևտրային համագործակցության խորացումը, ներդրումային հնարավորությունները, տրանսպորտային ենթակառուցվածքները և միջանցքները, էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև նորարարության և թվային զարգացման ոլորտում գործընկերությունը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ և նշել բազմակողմ հարթակներում համագործակցության կարևորությունը։