ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 հունվար). Արգելվել են սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1824 – Վախճանվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության վարդապետ, հայագետ Ստեփանոս Ագոնցը։
1919 – Վախճանվել է մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը։
1923 – Կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը։
1928 – Բացվել է ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը։
1932 – Ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը։
1951 – Ծնվել է օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը։
1999 – Վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։
2004 – Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացրել է Հայաստանում առաջին ՄԻՊ-ի թեկնածությունը․ պաշտոնում առաջարկվել է Լարիսա Ալավերդյանը։
2007 – Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը ստորագրել են համագործակցության համաձայնագիր։
ԱՇԽԱՐՀ
1455 – Ծնվել է գերմանացի փիլիսոփա և հումանիստ Յոհաննես Ռեուխլինը։
1616 – Հոլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը հայտնագործել են Հարավային Ամերիկայի ամենահարավային կետը՝ Հոռնի հրվանդանը։
1635 – Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեն հիմնադրել է Ֆրանսիական ակադեմիան։
1676 – Ֆյոդոր 3-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար։
1688 – Ծնվել է շվեդ գիտնական, փիլիսոփա և աստվածաբան Էմանուել Շվեդենբորգը։
1737 – Վախճանվել է բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալ Ջորջ Դուգլաս-Համիլտոնը։
1814 – Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնել Ռուսաստանին և Պրուսիային։
1860 – Ծնվել է ռուս գրող Անտոն Չեխովը։
1861 – Կանզասը վավերացրել է ԱՄՆ Սահմանադրությունը և դարձել միության 34-րդ նահանգը։
1866 – Ծնվել է ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը։
1886 – Գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար ստացել է արտոնագիր։
1891 – Լիլիուոկալանին թագադրվել է որպես Հավայիի վերջին թագուհի։
1896 – Էմիլ Գրուբբեն առաջին անգամ կիրառել է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի բուժման նպատակով։
1916 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել գերմանական դիլիժաբլերի վերջին հարձակումը Փարիզի վրա։
1919 – ԱՄՆ-ում ընդունվել է Սահմանադրության 18-րդ լրացումը, որն արգելել է սպիրտային խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը։
1927 – Անգլիայում առաջին անգամ հայտնվել են հյուրանոցային համարներ՝ լոգարաններով։
1960 – Ստեղծվել է հեմոդիալիզի առաջին սարքը։
1963 – Վախճանվել է ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստը։
1964 – Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկել են 9-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։
1970 – Վախճանվել է անգլիացի ռազմական պատմաբան Լիդդել Հարտը։
1992 – Ստեղծվել է «Ռոսատոմ» ընկերությունը՝ Ռուսաստանի միջուկային համալիրը կարգավորող մարմինը։
1994 – Վախճանվել է թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան Եվգենի Լեոնովը։
2002 – ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածել է «Չարիքի առանցք» արտահայտությունը՝ նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային։
2006 – Վախճանվել է կորեա-ամերիկացի նկարիչ, վիդեոարտի պիոներ Նամ Ջուն Պայկը։
2010 – Առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական Су-57 կործանիչը։
2025 – Վաշինգտոնի երկնքում բախվել են մարդատար ինքնաթիռը և ԱՄՆ բանակի ուղղաթիռը, զոհվել է 67 մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում