Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ Ծառուկյան
СпортUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը բացահայտել է իր մարզական ծրագրերը, նշելով նաև թե երբ է նախատեսում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան խառը մենամարտերում։
«Mash на спорте»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է դեռ պատրաստվում մենամարտել, Ծառուկյանը ասել է՝ ևս 7 տարի։
«Սպորտ եմ մուտք գործել 6 տարեկանում և ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը»,- հայտարարել է Արմանը։