Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել
ОбществоՔրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմաշ գյուղի 50-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի ողորկափող հրացան:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։