«Ռոսսոտրուդնիչեստվոն» ամրապնդում է ռուս-հայ մարզական գործընկերությունը
ПолитикаՓետրվարի 3-ից 6-ը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և Երևանի Ռուսական տան աջակցությամբ Ռուսաստանի ֆուտբոլային միության և Պրեմիեր լիգայի ներկայացուցիչները կլինեն Երևանում: Այդ ժամանակահատվածում նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև սպորտային համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ անցկացնել: Ռուսաստանյան պատվիրակության կազմում են ռուսական ֆուտբոլի լեգենդներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը, ինչպես նաև ՌՖՄ և ՌՊԼ այլ ներկայացուցիչներ:
Նշենք, որ այցի առաջին օրը պատվիրակությունը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մարզական քաղաքականության վարչության պետ Ն. Շահբազյանի հետ, որտեղ կողմերը քննարկել են սպորտային ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Պատվիրակության անդամները նաև հանդիպել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ՝ քննարկել օլիմպիական շարժման շրջանակներում ռուս-հայ կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:
Այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 16:00-ին, պատվիրակությունը Երևանի Ռուսական տանը (Մարշալ Բաղրամյան պողոտա 34) կանցկացնի բաց մամուլի ասուլիս՝ ֆուտբոլի տարածման և միջազգային սպորտային երկխոսության զարգացման թեմայով:
Մասնակիցները կունենան եզակի հնարավորություն լուսանկարվելու ֆուտբոլի լեգենդների հետ և տեսնելու ԽՍՀՄ գավաթը, որը հատուկ բերվել է «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերայի համար, իդեպ «Ոսկե դուբլ» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Ֆիլմում ներկայացված է Երևանի «Արարատ» ֆուտբոլոյին թիմի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մարզչական աշխատանքները և խորհրդային տարիների ֆուտբոլի պատմական մրցաշրջանի մասին, երբ հայկական ֆուտբոլային լեգենդ «Արարատը» 1973 թվականին հաղթեց ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունը և նվաճեց ԽՍՀՄ գավաթը:
Նշենք, որ այսօր փետրվարի 5-ին, ժամը 16:00-ին, Երևանի Ռուսական տանը (Մարշալ Բաղրամյան պողոտա 34) կայանալիք բաց մամուլի ասուլիսի մուտքն ազատ է: