Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ․ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլին այցելել Չինաստան և ակնկալում Է Չինաստանի նախագահի այցն ԱՄՆ ավելի ուշ՝ 2026 թվականին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ապրիլին կայցելեմ նախագահ Սիին։ Անհամբեր սպասում եմ դրան: Նա կգա այստեղ այս տարի ավելի ուշ: Եվ ես շատ եմ սպասում դրան։ Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ»,-ասել է Թրամփը։