Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
ОбществоTeam Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլի մեկնարկի մասին։
Առաջին փուլի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է Team Holding-ի նկատմամբ շուկայի բարձր հետաքրքրության և ներդրողների վստահության մասին։
Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։
Team Holding-ի պարտատոմսերը հանդիսանում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ ուղղված ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։
Երկրորդ փուլը մեկնարկում է արդեն ձևավորված շուկայական հետաքրքրվածության և դրական արձագանքի պայմաններում։ Երկրորդ փուլի շրջանակում տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերի պայմաններն են՝ անվանական ծավալը՝ 10 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 8,75%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։
Տեղաբաշխման արդյունքում ներգրավվելիք միջոցները Team Holding-ը կուղղի իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։
Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշում է․ «Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխման՝ նախատեսված ժամկետից շուտ ավարտը մեզ համար հստակ ազդակ էր շուկայի բարձր հետաքրքրվածության և ներդրողների վստահության մասին։ Մենք բարձր ենք գնահատում այդ վստահությունը և այն ընկալում որպես պատասխանատվություն՝ շարունակաբար ապահովելու կայուն աճ և թափանցիկ զարգացում։
Այս ծրագիրը թույլ է տալիս Team ընկերությունների խմբին զարգանալ ավելի արագ, ընդլայնել իր գործունեության ծավալները և կյանքի կոչել ավելի մեծ և ավելի հավակնոտ նախագծեր։ Միևնույն ժամանակ, ներգրավվող միջոցները ուղղվում են այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ոչ միայն ուժեղացնում են մեր էկոհամակարգը, այլև ունեն երկարաժամկետ դրական ազդեցություն տնտեսական աճի համար»։
Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է․ «Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի և վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի երկրորդ փուլի մեկնարկը հիմնված է առաջին փուլի հաջող արդյունքների վրա և կարևոր քայլ է ինչպես ընկերության զարգացման, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնման տեսանկյունից»։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։
Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1.4 միլիարդ ՀՀ դրամ։
Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։
Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։