Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, մենք չենք ցանկանում մանրամասնել, չենք անի դա»,-ասել Է Պեսկովը:
«Կրեմլն այժմ չի հայտարարի Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի վայրը». ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հավաստիացրել է, որ այն կհայտարարվի կոնկրետություն հայտնվելուն պես։
«Մենք դեռ չենք հայտարարում։ Հենց որ կոնկրետություն լինի, ինչպես նախորդ անգամ, մենք ձեզ անմիջապես կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը: