«Գյումրի 2»-ը արդեն փորձարկվել է և ձախողվել Վաղարշապատում. Էդմոն Մարուքյան
БлогԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Վերջին շրջանում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները քննարկում են «Գյումրի 2»-ը։
Իբր կա հնարավորություն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկրկնվի նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների սցենարը։
Սակայն այդ բոլոր վերլուծություններում ուշադրություն չի դարձվում մի շատ կարևոր նրբության վրա․ Գյումրիի ընտրություններից հետո տեղի ունեցան Վաղարշապատի ընտրությունները, որտեղ փորձ արվեց կրկնել Գյումրիի սցենարը, բայց դա ավարտվեց ֆիասկոյով ու պարտությամբ՝ ոչինչ չստացվեց։
Չստացվելու պատճառների մասին շատ ենք խոսել, բայց տեսնում եմ հետևություն անողներ չկան, իսկ այս պահին պարզապես կարևոր է արձանագրել, որ «Գյումրի 2» սցենարը արդեն մեկ անգամ չի աշխատել, ավելին՝ չի աշխատելու նաև ապագայում։
Փակե՛ք այդ թեման, որպեսզի հետո ամոթով չմնաք։