Թուրքիան այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ փափուկ ուժի միջոցով Հայաստանն ուղղակի ոչնչացնի․ Նաիրի Սարգսյան
Политика«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին, նշել է, որ Թուրքիան այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ փափուկ ուժի միջոցով Հայաստանն ուղղակի ոչնչացնի։
«Չի կարող Հայաստանը որպես արտահանման ուղղություն հետաքրքրել, որովհետև Հայաստանի տնտեսությունը, Թուրքիայի տնտեսության համար, ինչպես մի բաժակ ջուրը ծովում։ Թուրքիան ավելի շատ հետաքրքրված է ԵԱՏՄ շուկայով, մասնավորապես՝ Ռուսաստանով, որտեղ արտահանումներ իրականացնում է, և եվրոպական շուկայով, որտեղ բավականին հաջողում է։ Հայկական շուկան նրան չի հետաքրքրում։
Հայկական ապրանքի վրա մաքսատուրք կիրառելով՝ Հայաստանում արտադրվող սննդի արդյունաբերությունից սկսած մինչև հագուստեղեն, իրենք շատ ավելի մրցունակ են։ Լրացուցիչ պետական սուբսիդիաներով շահադրդում են, որպեսզի նրանց արտադրանքը գա և Հայաստանում վաճառվի, այսինքն՝ սա իրականացվում է ոչ թե շահույթի ստացման ակնկալիքով, այլ Հայաստանում բոլոր տեսակի արտադրությունները դադարեցնելու համար։ Հետևաբար, այս իրավիճակում խոսել Թուրքիայի հետ սահմանի բացման կամ ընդհանրապես հարաբերությունների կարգավորման դրական օգուտների մասին, անիմաստ է»,-նշել է Սարգսյանը։