ԱՄՆ-ը 126% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից արևային մարտկոցների ներկրման համար
ЭкономикаԱՄՆ-ը նախնական 126 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանից արևային մարտկոցների մատակարարումների համար։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ամերիկյան նմանատիպ 86%-ից մինչև 148% մաքսատուրքեր են սահմանվել Ինդոնեզիայից և 81%՝ Լաոսից արևային մարտկոցների ներկրման համար։ Սակագները սահմանվել են արտասահմանյան սուբսիդիաների որոշման հիման վրա, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, թույլ են տվել այդ երկրների արտահանողներին մատակարարել այդ արտադրանքը ավելի ցածր գներով՝ ամերիկյան արտադրողների հետ համեմատած։
Մաքսատուրքերի բարձրացումն ուղղված է ԱՄՆ արևային էներգետիկայի շուկայում արդար մրցակցության հաստատմանը, ներքին կարողությունների վերականգնմանը և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանը։ Bloomberg-ի տվյալներով՝ Հնդկաստանին, Ինդոնեզիային և Լաոսին 2025 թվականի առաջին կիսամյակում բաժին է ընկել ԱՄՆ արևային մոդուլների ներկրման 57%-ը։
Գործակալության փորձագետները հայտարարել են, որ նոր բարձրացված մաքսատուրքերը ամերիկյան շուկան գործնականում անհասանելի կդարձնեն Հնդկաստանից արևային մարտկոցների արտահանման համար։ ԱՄՆ առևտրի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին Հնդկաստանից արևային մարտկոցների ներկրումը կազմել է 792,6 մլն դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում էր 2022 թվականի ցուցանիշը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am