Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ
Экономика2025 թվականի ընթացքում Ռուսաստանում շահագործման են հանձնվել ընդհանուր շուրջ 100 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ։ Ինչպես հայտնում է PV Magazine-ը՝ հղում անելով GlobalData-ի տվյալներին, երկրում արևային էներգիայի ընդհանուր հզորությունը 2024 թվականի 3 ԳՎտ-ից 2025-ին հասել է 3,1 ԳՎտ-ի, և կանխատեսվում է, որ այս ցուցանիշը կշարունակի աճել։
Փորձագետների կարծիքով՝ հզորությունների ավելացումը հիմնականում տեղի կունենա երկրի հարավային և արևելյան շրջաններում՝ շնորհիվ արդյունաբերական մասշտաբի կայանների, որտեղ արևային ճառագայթման մակարդակն առավել բարձր է։ Ռուսաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրումն իրականացվում է «հզորության տրամադրման համաձայնագրի» շրջանակներում։
Այն նախատեսում է ֆիքսված վճարումներ արևային և քամու էլեկտրակայանների համար՝ մինչև 15 տարի ժամկետով։ Տներին և ձեռնարկություններին թույլատրվում է տեղադրել մինչև 15 կՎտ հզորությամբ արևային համակարգեր։ Էլեկտրաէներգիայի ավելցուկը կարելի է վաճառել ցանցին՝ փոխհաշվարկի համակարգով (մինչև 2 ռուբլի՝ 1 կՎտժ-ի դիմաց)։ Հեռավոր շրջաններում, օրինակ՝ Յակուտիայում, արդյունավետ են համարվում արևային-դիզելային համակարգերը։ 2021-2024 թվականներին գործարկված 12 համալիրների շնորհիվ հաջողվել է տնտեսել շուրջ 3,6 հազար տոննա դիզելային վառելիք։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am