ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին
Международные новостиԹեհրանում սպանվել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղուլամռեզա Սոլեյմանիին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ՑԱԽԱԼ-ի հետախուզական տվյալների հիման վրա, հարված են հասցրել և ոչնչացրել Ղուլամռեզա Սոլեյմանիին, ով վերջին վեց տարիների ընթացքում հրամանատարում էր «Բասիջ» ստորաբաժանումը»,- ասված է մամուլի համար հաղորդագրության մեջ:
ՑԱԽԱԼ-ում նշել են, որ «Բասիջ» ուժերը հսկայական դեր են խաղացել Իրանում վերջին բողոքի ցույցերի ճնշման գործում:
Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել Սոլեյմանիի զոհվելու մասին տեղեկությունը: