Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը
Событие дняԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել հերթական հումանիտար օգնությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի միջև 2026 թվականի մարտի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիման վրա՝ մարտի 18-ին ԻԻՀ է ուղարկվել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը:
«Իրանին տրամադրվող 82 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնությունը ներառում է տարբեր սննդամթերքներ, դեղամիջոցներ և բժշկական պարագաներ: 76 տոննան կազմում են պարենային և սննդի ապրանքները, 4 տոննան՝ դեղամիջոցները և 2 տոննան՝ բժշկական պարագաները: Հումանիտար օգնությունը Իրան կհասցվի 5 բեռնատար ավտոմեքենաներով: Հաշվի առնելով, որ հումանիտար օգնությունն ուղարկվում է Նավրուզի տոնի նախաշեմին, օգնության կազմում ներառվել են նաև համապատասխան նվերներ»,- գրված է հաղորդագրության մեջ: