Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան
БлогԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Ես ձեզ ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել։ Եղել են Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմաններ, որոնք Հայաստանը մերժել է, փորձել է բանակցել, սակայն անցյալ տարվա հունվարին հայտարարվել է, որ Հայաստանը լիովին համաձայն է Ադրբեջանի բոլոր պահանջներին։
Ի՞նչ բովանդակության շուրջ է պայմանավորվել Փաշինյանը․ պայմանավորվել է, որ պետք է քրեական գործեր հարուցվեն և պատժվեն մեր զինվորականները։
Բովանդակության մի մասը վերաբերում է նրան, որ Հայաստան–Ադրբեջան սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չպետք է տեղակայվեն։ Իսկ դա նշանակում է, որ եթե 50–100 տարի հետո մեր սերունդները ցանկանան, օրինակ, ամերիկյան կամ ֆրանսիական բազա տեղակայել, չեն կարողանա, քանի որ հիմա, ըստ այդ բովանդակության՝ մենք ինքնիշխան պետություն չենք այլևս։
Հաջորդ մասը՝
Արարատ լեռան պատկերը հանվում է սահմանային կնիքներից, և դրա հետ կապված դատարան դիմած միակ մարդը Հայաստանում ես եմ։
Բացի այդ, ի՞նչ բովանդակություն է պայմանավորվել, որ ընտրվելու դեպքում զինանշանի վրայից նույնպես կհանվի Արարատ լեռան պատկերը…